Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նախագահ Մակրոնը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր էր գնացել Հայաստանում ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Հայաստան այցի ժամանակ: Նրան ուղեկցում էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: