
«Սասնա Ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի Եռաբլուր զինվորական պանթեոնում: Պաշտպանության նախարարությունը դրական է պատասխանել «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության դիմումին: Այս մասին հայտնում է Վարուժան Ավետիսյանը:
Նշենք, որ նրա հոգեհանգիստը երկու օր կլինի, մեկը` հայրենի Ծաղկահովիտում, մյուսը` Երևանում: