ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևանի H=308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի ներկման աշխատանքները:
Աշխատանքների իրականացման ընթացքում տրանսպորտային միջոցների աղտոտումից խուսափելու նպատակով առավոտյան ժամը 07:30-ից մինչև երեկոյան ժամը 18:00-ն խորհուրդ է տրվում հնարավորինս ձեռնպահ մնալ հեռուստաաշտարակի հարակից տարածքներով, մասնավորապես, Գ. Հովսեփյան փողոցով երթևեկելուց:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն