
Այս պահին Ալեք Մանուկյան փողոցում գտնվող Հիմնադիր խորհրդարանի շենքի առջև մոմավառություն է տեղի ունենում` ի հիշատակ Արայիկ Խանդոյանի` Միայնակ Գայլի: Ինչպես հայտնի է` վաղը տեղի կունենա նրա հոգեհանգստի արարողությունը Ծաղկահովիտում, հոկտեմբերի 13-ին` Երևանում, իսկ արդեն հոկտեմբերի 14-ին էլ տեղի կունենա նրա հուղարկավորությունն Եռաբլուրում:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: