
Հոկտեմբերի 11-ին, ժամը 17:47-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցում՝ նախկին գարեջրի գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սանկտ-Պետերբուրգի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:54-ին, մարվել՝ 18:00-ին:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: