
Երեկ Հայաստանում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը, որին մասնակցում էին մեծ թվով պետությունների ղեկավարներ և պատվիրակություններ: Գագաթաժողովի մեծ մասը նվիրված էր մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին: Սակայն ուշագրավն այն է, որ հենց գագաթաժողովի ժամանակ էկրաններին հայտնվեց Շառլ Ազնավուրի լուսանկարը` գրված 1914-2018: Իրականում սակայն նա ծնվել է 1924 թվականին: Ընդ որում, բոլորն ակտիվորեն տարածում էին այդ լուսանկարը` նույնիսկ չնկատելով սխալը: