Էջմիածնի հին շուկան կվերածվի հյուրանոցի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքի` Էջմիածնի հին շուկայում արդեն մի քանի շաբաթ` ակտիվ շինարարական աշխատանքներ են իրականացվում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հին շուկան առաջիկայում հնարավոր է վերածվի հյուրանոցի: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների` այդ տարածքը պատկանել է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ընտանիքին, որտեղ նրանք եւս նախատեսում էին հյուրանոց հիմնել: Սակայն վերջին հայտնի դեպքերից հետո այդ ծրագիրը կասեցվեց: Պարզվում է` տարածքը նոր սեփականատեր ունի:

Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Էջմիածնի քաղաքապետարան, որտեղից հայտնեցին. «Դա հին շուկայի տարածքն է, որը վաղուց իր սեփականատերն ունի: Խոսքը «Աշոտ 12» ընկերության մասին է, որը պատրաստվում է այդ տարածքում հյուրատուն կառուցել: Բայց այդտեղ Մանվել Գրիգորյանին պատկանող ոչ մի տարածք չկա»: Ի դեպ, տեղեկացնենք, որ Էջմիածինը թեեւ համարվում է զբոսաշրջային քաղաք, բայց հյուրանոց չունի:




Լրահոս