Հայ ազգային կոնգրես կուսկացությունը դեռ չի որոշել` ինչ ձեւաչափով է մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին` առանձի՞ն, թե՞ այնուամենայնիվ դաշինք կկազմի Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կամ որեւէ այլ կուսակցության հետ:
ՀԱԿ փոխնախագահ, Աժ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը, երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, նշեց, թե ընտրությունների վերաբերյալ իրենց մոտ որեւէ քննարկում դեռ չի եղել։
Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ ՀԱԿ-ը պատրաստվում է ՔՊ-ի հետ դաշինք կազմել: «Նման բան չկա։ Այդպիսի խոսակցություն չի եղել»,-ասաց Մանուկյանը