![](https://armlur.am/wp-content/uploads/2018/10/25706215-51155010-1004442-6-0-1538156222-1538156249-1500-1-1538156249-728-a79b45d079-1538646166.jpg)
Չնայած նրան, որ ժամանակը զարմացնում է իր թրենդներով և նորություններով` աղջիկները ձգտում են դրանցից իրենց համար օգտակար բաներ վերցնել: Adme.ru-ն ներկայացնում է ցանկ, որոնք հակաթրենդ են և պետք է դրանցից հրաժարվել:
Մեծ ծավալով շարֆեր
Նամանավանդ նեղ տաբատների հետ այսպիսի շարֆերը գեղեցիկ չեն դիտվում: Ավելի լավ է դրա փոխարեն վզով սվիտեր հագնել և լուծել նաև շարֆի խնդիրը:
Բաց և նեղ տաբատ
Նախ այսպիսի տաբատները համապատասխանում են միայն իդեալական կազմվածք ունեցող աղջիկներին: Եթե ցանկանում եք թաքցնել թերությունները, ապա նախապատվություն տվեք մուգ գույնի տաբատին:
Զգեստ-պալտո կամ նեղ վերնազգեստ
Այսպիսի պալտոներն այնքան էլ ունիվերսալ չեն, և դժվար է գտնել համապատասխան հագուստ:
Մորթիներ
Սա վերջին ակտուալ թրենդներից է եղել, սակայն ներկայումս այլևս գեղեցիկ չէ: Այսպես այնքան էլ լուրջ չեք դիտվի:
Վագրե նախշերով
Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ և այս նախշերի դեպքում նույնպես:
Ցանցավոր զուգագուլպաներ
Կար ժամանակ, երբ այդ զուգագուլպաները գրավիչ էին, բայց հիմա դրանք վուլգար են: Հիմա ևս այն ակտուալ չէ, պետք է ընտրել սովորական զուգագուլպա:
Երբ տաբատի հետևի մասում ցեփ է առկա
Իհարկե, այսպես էլ գեղեցիկ է, սակայն հարթ տաբատներն այժմ ավելի նորաձև են: