
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի և Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանի ուղեկցությամբ այսօր առավոտյան այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Ջասթին Թրյուդոն ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Նա նաև ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Ցեղասպանության զոհերի հիշատակը: