
Հայաստանի պատանեկան թիմը 3-րդ ամառային Օլիմպիական խաղերում երկրորդ մեդալն է նվաճել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում ընթացող Օլիմիպիական խաղերի հերթական մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչ հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Նա մեդալ համար գոտեմարտում 9:0 հաշվով գերազանցել է Մեքսիկայի ներկայացուցչին:
Նախօրեին պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն էր դարձել ծանրորդ Կարեն Մարգարյանը: