ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի և Կանադայի հարաբերությունները փայլուն են. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ հայ-կանադական հարաբերությունները փայլուն են:

«Մենք հստակ ձևակերպեցինք խնդիր, որ անհրաժեշտ է այդ լավ մթնոլորտը վերածել լավ գործերի, որպեսզի ավելի շոշափելի համագործակցություն տեղի ունենա մեր երկրների կառավարությունների, գործարար շրջանակների միջև:  Պարոն վարչապետի հետ խոսեցինք նաև մարդկային կապերի ամրապնդման կարևորությունից, որովհետև երկրների հարաբերություններն առաջին հերթին մարդկանց հարաբերություններն են: Եթե այդ տեսակետից գնահատենք իրավիճակը, կարող ենք ասել, որ Հայաստանի և Կանադայի հարաբերությունները փայլուն են, որովհետև այս ընթացքում մենք մի քանի անգամ հանդիպելու առիթ ենք ունեցել պարոն Թրյուդոյի հետ, և կարող եմ ասել, որ ես իրեն այս հանդիպումների արդյունքում  համարում եմ լավ ընկեր, լավ բարեկամ ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի, ինչը հայտնի կարգավիճակ էր նաև մինչ այս հանդիպումները, նաև անձամբ իմ ընկերն ու բարեկամը: Ես ցանկանում եմ նաև իմ հիացմունքը հայտնել պարոն Թրյուդոյի անցած քաղաքական ճանապարհի և այն գործունեության համար, որ նա իրականացնում է իր երկրում և բազմաթիվ մարդկանց, երիտասարդների ոգեշնչում է լավատեսության ոչ միայն իր երկրում, այլ ամբողջ աշխարհում»,- նշեց Նիոկլ Փաշինյանը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս