
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր ArmLur.am-ի հետ զրույցում խուսափեց գնահատական տալ ԱԺ կանոնակարգ-օրենքում տեղ գտած փոփոխությունների մասին: Սակայն, անդրադառնալով Սահմանդրական դատարանի գործունեությանը, Թովմասյանը վստահեցրեց, թե Սահմանադրական դատարանը երբեք կաշկանդված չի եղել օրվա իշխանություններին ծառայելուն:
«Դատարանի անկախությունը շատ մասնակի է կախված այն հանգամանքից, թե ով է իրեն նշանակում: Դատարանի անկախությունը պայմանավորված է նրանով, թե ով կարող է իրեն հանել, իսկ ՍԴ դատավորներին կարող է հանել միայն Սահմանադրական դատարանը», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: