![](https://armlur.am/wp-content/uploads/2018/10/131018-JaromírŠtětina.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինային։ Հանդիպմանը քննարկվել են Եվրոպա-Արցախ կապերին վերաբերող հարցեր։
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Եվրոպայի հետ փոխգործակցությունն Արցախի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից է՝ բարձր գնահատելով Յարոմիր Շտետինայի ներդրումը դրա զարգացման գործում: