
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը համացանցի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում են Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարների ինքնաթիռները: «Նախագահական ինքնաթիռները բոլորը գեղեցիկ կայանված են օդանավակայանում»,- հաղորդմամբ գրել է նա:
Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցել են աշխարհի 84 երկրների պատվիրակություններ: