Ֆան ակումբի անդամներից մեկը պարզել էր Ջիբլարթարի դրոշը. նա կպատժվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 13-ին սեփական հարկի տակ պարտվեց Ջիբրալթարի ընտրանուն, որից հետո  քաշքշուկ է տեղի ունեցել, որի կենտրոնում էին FAF և Red Eagles ֆան ակումբների անդամները:

«Այսօր տեղի ունեցած Հայաստան-Ջիբրալթար չարաբաստիկ խաղի ընթացքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ.

Այսօր Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցած Հայաստան-Ջիբրալթար հանդիպումը ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի պարտությամբ, որի ընթացքում Red Eagles ֆան ակումբի անդամներից մեկը, պարտությունից հետո գտնվելով ոչ ադեկվատ հոգեվիճակում, մարզադաշտում գտնվող Ջիբրալթարի հավաքականի երկրպագուներից մեկից վերցրել և երբ Ջիբրալթարի հավաքականի ֆուտբոլիստները մոտեցել և ծափահարել են հայ երկրպագուներին, նա պարզել է Ջիբրալթարի ազգային դրոշը։

Տեղեկացնում ենք, որ «ակցիան» եղել է ինքնաբուխ, նախապես չքննարկված և չհամաձայնեցված ֆան ակումբի ղեկավար կազմի և խեկավար խորհրդի հետ և չի արտահայտում ֆան ակումբի պաշտոնական դիրքորոշումը և մոտեցումները։ Red Eagles ֆան ակումբը առաջիկա ժողովի ընթացքում քննարկման առարկա կդարձնի վերոշարադրյալը և կորոշի ֆան ակումբի անդամի պատժի հարցը, ինչի մասին ևս, Red Eagles ֆան ակումբը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ«-ասված է հայտարարության մեջ:




Լրահոս