SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 13-ին, կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ ժամը 02:00-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում գործող «Հուկման» ակումբում կրակոցներ են հնչել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողներն ու ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ կրակոցները արձակել է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 38-ամյա Արա Բանդուրյանը, ով նշված ակումբում կոպիտ կերպով խախտելով հասարարական կարգը՝ ակումբի աշխատակիցների և հաճախորդների ներկայությամբ իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: