
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Ջիբրալթարի ազգային հավաքականի պատվիրակության ղեկավարից ներողություն է խնդրել Հայաստան – Ջիբրալթար Ազգերի լիգայի երրորդ տուրի խաղից առաջ տեղի ունեցած տհաճ միջադեպի պատճառով, հայտնում է Ջիբրալթարի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ հանդիպման կազմակերպիչները Ջիբրալթարի օրհներգի փոխարեն միացրել են Լիխտենշտեյնի հիմնը: