Վթար Արշակունյաց պողոտայում. կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 14-ին, ժամը 18:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 51 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra J» մակնիշի (վարորդը՝ Գ. Ա., ծնված 1976 թ.) և «BMW 320A» մակնիշի (վարորդը՝ Ա. Ն., ծնված 1996 թ.) ավտոմեքենաները: Գ. Ա.-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel Astra J» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: Ավտոմեքենաներից գազի արտահոսք չի եղել:




Լրահոս