
Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը գոհ չէ, որ հարձակվող Լիոնել Մեսսին չի հրավիրվել Արգենտինայի հավաքական, որի հետ իր թիմն ընկերական հանդիպում կանցկացնի:
«Մեսսիի` Արգենտինայի հավաքականից բացակայությունը խայտառակություն է ֆուտբոլի համար: Պետք է առավելագույնս օգտագործել Մեսսիին, որպեսզի հնարավորինս երկար վայելենք նրա խաղը, քանի դեռ կա նման հնարավորություն: Որքան հաճախ է նա խաղում, այնքան ավելի լավ ֆուտբոլասերների համար»,- Նեյմարի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը: