
Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի խմբակցության երեք անդամներ մանդատից հրաժարվելու մասին դիմումներ են գրել։ Նրանցից մեկը ցուցակի 2-րդ համար Սրբուհի Ղազարյանն է, ով որոշել է շարունակել իր աշխատանքը որպես վարչապետի խորհրդական։
Մանդատից հրաժարվելու դիմում շատ ավելի վաղ գրել էր նաև Տրդատ Սարգսյանը, ով նշանակվել է Վայոց ձորի մարզպետ։ Եվ մյուս դիմում գրածը Նիկոլայ Բաղդասարյանն է, ով ևս այդ մասին հայտարարել էր: