
ArmLur.am-ի տեղեկություններով, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր հանդիպում է ունենալու «Վալլեքս» խմբի ընկերության նախագահ Վալերի Մեժլումյանի հետ: Մեր տեղեկություններով, Մեժլումյանը փորձելու է հասնել նրան, որ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից 380 մլն դրամի չափով տուգանքը չեղարկվի:
Հիշեցնենք, որ «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանն առաջիկայում կդադարեցնի իր գործունեությունը: Պատճառը վարկային պարտավորություններն են, որոնք ընկերությունը չի կարող մարել: Նույն ճակատագրին է արժանացել նաեւ նախկինում «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Թեղուտ» ՓԲԸ-ն: