Ում վրա կտարածվի համաներումը. մանրամասներ քննարկումներից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին համաներման նախագծի շուրջ աշխատող իրավաբանների քննարկումներից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` հաշվի առնելով, որ վերջին` 2013 թվականի համաներմամբ պատժից ազատել են այն անձանց, որոնց նկատմամբ առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկում է նշանակված եղել` ապա ներկայումս որոշել են մեկ տարով էլ շեմը բարձրացնել:

Իրավական ոլորտում ակտիվ քննարկումներ են, որպեսզի համաներումը տարածվի նաեւ ՀՀ իրավապահների կողմից բացահայտված «հանցավոր երկու խմբերի»` «Սասնա Ծռերի» եւ «Նորք-Մարաշ» բանդայի գործով մեղադրյալների վրա: Արդյունքում որոշում է կայացվել` համաներում չի տարածվի այս երկու խմբերի այն անձանց վրա, որոնք մեղադրվում են սպանության մեջ»:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս