
ՀՀ կառավարության 2004-ի ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Հայ մամուլի օր: 1794 -ի հոկտեմբերի 16-ին Մադրասում լույս է տեսել հայկական առաջին տպագիր պարբերականը`«Ազդարարը»: «Ազդարարը» հայերեն լեզվով լույս է տեսել ամիսը մեկ անգամ` 1794 -ի հոկտեմբերից մինչեւ 1796 -ի մարտ: Ամսագիրը հրատարակել է Հարություն Շմավոնյանը: Ընդհանուր առմամբ լույս է տեսել 18 համար: Լուրերից բացի՝ պարբերականում տպագրվում էին նաև գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանություններ և պատմական աշխատություններ: