Beeline-ը գործարկել է երկու նոր ծառայությունների փաթեթ մարզերի բնակիչների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է երկու նոր ծառայությունների փաթեթների գործարկման մասին, որոնք հասանելի են Հայաստանի մարզերի ֆիզիկական անձ հանդիսացող բնակիչների համար։ Առաջարկները ներառում են կապի ծառայություններ և այդ ծառայություններից հարմարավետ օգտվելու համար սարքեր՝ այն էսմարթֆոն,4G մոդեմ, ինտերնետի մեծ ծավալ, SMS, BeeTVբջջային հեռուստատեսություն և նվեր՝ երկու SIM քարտ։

Մասնավորապես «Մարզային 5500» համալիր առաջարկը ներառում է XiaomiRedmi 5Aսմարթֆոն, 4G մոդեմ և ամսական 70 ԳԲ բջջային ինտերնետ։ Սմարթֆոնի դիմաց վճարը կազմում է 10 000 դրամ։ «Մարզային 3500»-ը ներառում է նմանատիպ կապի ծառայությունների փաթեթ և համարներ, ամսական գերարագ ինտերնետի ծավալը կազմում է 50 ԳԲ, իսկ սարքերից բաժանորդին տրամադրվում է 4G մոդեմ։

«Մարզային 5500» և «Մարզային 3500» փաթեթների ամսական բաժանորդավճարըկազմում է համապատասխանաբար 5500 և 3500 դրամ։ Բջջային ինտերնետի չօգտագործված ծավալը փոխանցվում է հաջորդ ամսվան։ Ծառայությունների փաթեթները հասանելի են 24 և 18 ամսվա բաժանորդագրությամբ։

«Beeline-ը շարունակում է աշխատել այն ուղղությամբ, որ հաճախորդների համար մեր ծառայություններն լինեն առավել պարզ և հարմար, հատկապես այն վայրերում, որտեղ ֆիքսված ինտերնետի հասանելիությունը սահմանափակ է։ Հայաստանի այդ մարզերի բնակիչներինկօգնի այս նոր բացառիկ առաջարկը, որին միանալով կարելի է ստանալ բջջային ծառայությունների ամբողջական փաթեթ։ Հատուկ ուզում եմ նշել ինտերնետի մեծ ծավալը և փաթեթում ներառված մի քանի համարները, ինչի շնորհիվ առաջարկը դառնում է շատ գրավիչ ողջ ընտանիքի համար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Առաջարկի շրջանակում բոլոր ծառայությունների համար կարելի է վճարել հիմնական բջջային համարից։ Մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել ընկերության կայքում՝ կորպորատիվ բաժանորդների համար բաժնում՝ www.beeline.am։




Լրահոս