Ինչու վարչապետը չի շտապում ՀԾԿՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան երեքուկես ամիս է` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախագահ չունի: Տեղեկացնենք, որ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է դեռեւս հուլիսի 1-ին, եւ նա վայր է դրել իր լիազորությունները: Իսկ ահա ՀՀ նոր Սահմանադրության համաձայն` ՀԾԿՀ նոր նախագահին ընտրելու է Ազգային ժողովը` վարչապետի ներկայացմամբ: Բայց կարծես թե Նիկոլ Փաշինյանը չի շտապում՝ թեկնածու առաջադրել:

«Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանից հետաքրքրվեց՝ արդյոք վարչապետն առաջիկայում պատրաստվում է նման նախաձեռնությամբ հանդես գալ, թե ոչ: Եղոյանն արձագանքեց` նշելով, որ այս պահին օրակարգում դեռ նման հարց չկա: Ենթադրվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս ընթացքում լիովին զբաղված է ներքաղաքական հարցերով եւ ՀԾԿՀ նախագահի պաշտոնի համար թեկնածու առաջադրելու ժամանակ պարզապես չունի:




Լրահոս