Քիչ անց` 15:30-ին, Աժ-ում կմեկնարկի ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հանդիպումը Հանրապետական խմբակցության պատգամավորների հետ: Այն տեղի կունենա ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի աշխատասենյակում, որտեղ արդեն գալիս են խմբակցության պատգամավորները:
Նշենք, որ այստեղ է արդեն նաև պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, ով հիշեցնենք, որ խորհրդարանում ձևավորված աշխատանքային խմբի անդամ էր հանդիսանում:
Այժմ ՀՀԿ-ականները, թերևս իրենք իրենցով են քննարկում մինչ Արարատ Միրզոյանի ժամանումը:
Հիշեցնենք, որ խորհրդարանում այժմ ընթանում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումները: