Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթանակ տարավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը 4:0 հաշվով տնային հաղթանակ տարավ խմբի առաջատար մակեդոնացիների նկատմամբ:

Խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացել էր  Մարկոս Պիզելին: Ընդհանուր առմամբ երկու թիմերն էլ ակտիվ խաղ անցկացրեցին:  67-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո դարպասը գրավեց Յուրա Մովսիսյանը:  81-րդ րոպեին Հայաստանի հավաքականը հաշիվը դարձրեց 3:0, գոլի հեղինակ դարձավ Գեւորգ Ղազարյանը: Ավելացված չորրորդ րոպեին էլ աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը:

Ազգերի լիգա, չորրորդ տուր

Հայաստան – Մակեդոնիա՝ 4:0

Մարկոս Պիզելի, 12, Յուրա Մովսիսյան, 67, Գեւորգ Ղազարյան, 81, Հենրիխ Մխիթարյան, 90+4




Լրահոս