«Ջրոցին» այլևս չի գործում. Խոսրով Հարությունյանի ընկերությունը կրկին տուգանվել է. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանին պատկանող «Ռոբել» ընկերությունը կրկին տուգանվել է, և ընկերության գործունեությունը 5 օրով դադարեցվել է ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար։ Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Խոսրով Հարությունյանի ընկերությունը տուգանվում և գործունեությունը դադարեցվում է ՀԴՄ չտրամադրելու հիմքով։

Նախկին իշխանությունների օրոք էլ է «Ռոբել» ընկերությունը բազմիցս տուգանվել, տուգանքները գերազանցել են 50-56 միլիոն դրամը, սակայն այդ ժամանակ նախագահականից ստացված մեկ զանգով բոլոր տուգանքները «ջրվել են», ինչը նոր Հայաստանում չի գործում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս