Արման Թաթոյանը քննիչ հանձնաժողովից հրավեր է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսման գործի քննությամբ զբաղվող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը որոշել էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին հրավիրել բոլոր նիստերին: Արման Թաթոյանը հայտնել էր, որ հրավերը ստանալու դեպքում մասնակցության հարցը կքննարկի:

Երեկ ՀՀ Մարդու Իրավունքների պաշտպանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ արդյոք ստացե՞լ է քննիչ հանձնաժողովի հրավերը եւ արդյոք ներկա կլինի՞ հանձնաժողովի նիստերին: Ի պատասխան` Արման Թաթոյանն ասաց` ստացել է հրավերը եւ ընդունել է առաջարկը:




Լրահոս