ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Մաշտոցի պողոտայում

ԱԺ պետհամարանիշով այս մեքենան կայանել է Մաշտոցի պողոտայի հենց մայթին։ Փաստորեն, օրենք ընդունողներն անգամ հաշվի չեն առնում իրենց իսկ ընդունած օրենքն ու ամեն կերպ շրջանցում են այն։ Հուսանք՝ գոնե տեսախցիկները կֆիքսեն խախտումը, եւ մեքենայի վարորդը պատասխանատվության կենթարկվի։

 

 

ՀԱՐՑ. Եթե անձը չունի ՀՀ քաղաքացիություն, սակայն ցանկանում է ՀՀ-ից երեխա որդեգրել, ապա նա ի՞նչ պետք է անի: Ինչպե՞ս կարող է հաշվառվել որպես որդեգրել ցանկացող անձ:

Նելլի Գեւորգյան (39 տարեկան, բանասեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ցանկանում են ՀՀ-ում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրել, անձամբ կամ իրենց լիազորած անձի, ինչպես նաեւ տվյալ պետությունում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության միջոցով դիմում են որդեգրման կենտրոնական մարմին` ներկայացնելով`
1) անձը հաստատող փաստաթուղթ.
2) բնակարանային պայմանների մաuին տեղեկանք` տրված բնակության վայրից.
3) ընտանիքի կազմի մաuին տեղեկանք` տրված բնակության վայրից.
4) զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձի եւ այլ եկամուտների մաuին տեղեկանք.
5) անձի պատշաճ վարքագծի մաuին անձնական երաշխավորություն` տրված կազմակերպության կամ առնվազն երեք անձանց կողմից.
6) բժշկական փաuտաթուղթ այն մասին, որ երեխա որդեգրել ցանկացող անձը հիվանդ չէ Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիuի 5-ի N 517-Ն որոշմամբ հաuտատված ցանկում ներառված հիվանդություններից որեւէ մեկով.
7) ամուuնության վկայականի պատճենը (եթե ամուuնացած է).
8) երեխայի` ամուuիններից մեկի կողմից որդեգրման դեպքում մյուu ամուuնու գրավոր համաձայնությունը` բացառությամբ այն դեպքերի, երբ ամուuինները դադարեցրել են ամուuնական հարաբերությունները, մեկ տարվանից ավելի համատեղ չեն ապրում, եւ մյուu ամուuնու բնակության վայրն անհայտ է.
9) տեղեկանք որդեգրման պահին մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի եւ բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն չունենալու մասին:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացին համապատասխան փաստաթղթերը կենտրոնական մարմին է ներկայացրել լիազորված անձի միջոցով, ապա ներկայացվող փաստաթղթերի հետ պետք է ներկայացնի իր կողմից այդ անձին օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը:

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` ի՞նչ խորհուրդ ունի մատաղը, մատաղ անելու իմաստը ո՞րն է: Եվ կցանկանայի իմանալ, ճի՞շտ է ճակատին արյունով խաչ անել:

Լիլիա Մանուկյան (26 տարեկան, ուսանողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ մատաղն աղքատների կերակուր է, որն իբրեւ ողորմություն հարկավոր է բաժանել աղքատներին: Մատաղ բառը բացատրվում է հետեւյալ կերպ` «մատոյ աղ», այսինքն` մատուցիր աղքատներին կամ մատուցիր աղն օրհնության համար: Մեր ճակատներն օծվում են Մյուռոնով մկրտության ժամանակ, որը Սուրբ Հոգու էջքն է խորհրդանշում մեզ վրա, իսկ Մյուռոնի վրա քսել կենդանու արյուն, դա կնշանակի, որ մենք ետ ենք դառնում հեթանոսական ծեսերին ու սովորություններին, ուստի Մյուռոնի վրա կամ փոխարեն ճակատին արյուն քսելը սխալ է:

Արարատյան հայրապետական թեմ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մատաղ կարող ենք բաժանել շատ մարդկանց եւ շատ տների, պետք չէ հստակ քանակ եւ թիվ որոշել, թե քանի տուն բաժանել: Խոստացված ողորմությունն ինչ չափով կբավականացնի, այդ չափով էլ կբաժանենք, բայց այնպես, որ ստացողի ընտանիքը մեր արած ողորմության շնորհիվ կուշտ լինի այդ օրը:




Լրահոս