Ինչու էր իրականում Լենա Նազարյանը մեկնել ԵԽԽՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու է խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն այցելել ԵԽԽՎ: Մարուքյանը հերքեց, թե ԵԽԽՎ-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանի ներկայությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ վարչապետը չի վստահում իրեն։

Ես ԵԽԽՎ մեկնելուց առաջ հանդիպել եմ վարչապետի հետ, զրուցել ենք, ճշտել ենք մեր անելիքները։ ԵԽԽվ-ում ես իմ գործն եմ արել, Լենա Նազարյանը հետո այլ գործով է եկել, որը կապ չունի իմ գործի հետ։ Ես ներկայացնում եմ «Ելք» խմբակցությունը, ներգրավված եմ լիբերալների խմբում, տարբեր այլ տեղերում ներկայացրել եմ այն, ինչ Հայաստանում տեղի են ունենում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությունն ու դրա հիմնավորումները։

Տիկին Նազարյանի այցը այլ ձեւաչափ է իրենից ենթադրել՝ կոնկրետ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտեցումները ներկայացնելու եւ նա իր գործն է արել։ Այստեղ վստահության կամ անվստահության հարց չկա»։




Լրահոս