
Ղրիմի Կերչ քաղաքի քոլեջում պայթյունի հեղինակն ինքնասպան է եղել: Հայտնի է, որ նա 22 տարեկան էր, սովորում էր նույն քոլեջի 4-րդ կուրսում:
«Պոտենցիալ մարդասպանն ինքնասպան է եղել: Նրա մարմինը հայտնաբերվել է 2-րդ հարկի գրադարանում»,- հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ Կերչի պոլիտեխնիկական քոլեջում պայթյունի հետևանքով կա 18 զոհ, մոտ 50 վիրավոր: Նրանք քոլեջի սաներ ու դասավանդողներ են: