![](https://armlur.am/wp-content/uploads/2018/10/33862.jpg)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ մասնավորապես կարևորել գիտակրթական, հումանիտար ոլորտներում փոխգործակցության ընդլայնումն ու խորացումը: