Երևանում տղամարդը ինքնասպան է եղել՝ նետվելով 9-րդ հարկից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսահակյան թաղամասի թիվ 1/2 շենքի տանիքից (9-րդ հարկ) քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ քաղաքացին (տղամարդ, մոտ 80 տարեկան) ինքնասպան է եղել՝ նետվելով շենքի տանիքից:

Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացու դստերը՝ Ն. Ա.-ին, ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:




Լրահոս