ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Կառավարության նիստերի դահլիճում

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնի գաղտնալսումից հետո, կարծես թե, մի փոքր «մտահոգված» է: Նա ինչ-որ բան է ներկայացնում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, որը բավականին մտահոգված կեցվածք է ընդունել:

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե աշխատակցի հետ առողջության ապահովագրության պայմանագիրն ի՞նչ ժամկետով է կնքվում. ե՞րբ է այն ուժի մեջ մտնում: Եվ խնդրում եմ ասեք` սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները ե՞րբ է հնարավոր կանխիկացնել:

Լիդա Պետրոսյան (35 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ առողջության ապահովագրության պայմանագիրը կնքվում է 365 օր ժամկետով: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ապահովագրական ընկերությանն ապահովագրավճարի կամ դրա` պայմանագրով նախատեսված չափով առաջին մասնաբաժնի վճարման պահից 10 օր հետո, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Պայմանագրով կարող է նախատեսվել ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ, օրինակ` եթե աշխատողը առողջության ապահովագրության պայմանագիր է կնքել հունիս ամսին, ապա նոր պայմանագիրը կարող է կնքվել, օրինակ, փետրվար ամսին, սակայն այն ուժի մեջ է մտնում հունիս ամսին` նախորդ պայմանագրի գործողության դադարման օրը:
Սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները հնարավոր է կանխիկացնել կամ փոխանցել ցանկացած ուղղություններով միայն աշխատողի կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու եւ սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման ժամանակ (երբ դադարում է նրա` սոցիալական փաթեթ ստանալու իրավունքը, եւ նրա սոցփաթեթի հաշվին առնվազն երեք ամիս սոցիալական փաթեթի գումարների փոխանցումներ չեն կատարվել) կամ աշխատողի մահվան դեպքում ժառանգի կողմից` սոցփաթեթի հաշվում առկա միջոցներն օրենքին համապատասխան ժառանգաբար նրան անցնելու դեպքում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սոցիալական փաթեթի առաջին գումարի փոխանցումը կատարվում է աշխատողի սոցփաթեթի հաշվին դիմումը ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս է որոշվում ամուսինների ազգանունը ամուսնության գրանցման ժամանակ:

Իրինա Օհանյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ամուսնության պետական գրանցման ժամանակ ամուսնության ակտի գրանցման մեջ ամուսինների ազգանունը լրացվում է նրանց ցանկությամբ (ընդհանուր ազգանուն կամ մինչամուսնական ազգանվան պահպանում): Եթե ամուսիններն ընտրել են ընդհանուր ազգանուն, ապա այն կարող է լրացվել ամուսիններից մեկի ազգանունով կամ այնպիսի ազգանունով, որը պարունակում է կնոջ եւ ամուսնու ազգանունը միաժամանակ: Ընդհանուր ազգանունը չի կարող պարունակել երկու ազգանունից ավելի եւ գրառվում է գծիկով (օրինակ` այրը` Պողոսյան, կինը` Ասատրյան, ընդհանուր ազգանունը` այրը` Պողոսյան-Ասատրյան, կինը` Պողոսյան-Ասատրյան): Եթե ամուսնացողներից մեկն արդեն իսկ կրում է կրկնակի ազգանուն, ՔԿԱԳ մարմինը մերժում է ամուսինների խնդրանքը:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջեւ կնքված պայմանագրով:




Լրահոս