Աջ ղեկով մեքենաներ ներկրող քաղաքացիները հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում: Տեւական ժամանակ է, ինչ Բագրատաշենի անցակետում աջ ղեկով մեքենաների բավականին մեծ կուտակումներ են: Հայկական կողմը արգելում է դրանց մուտքը Հայաստան:
Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը անցած տարի որոշման նախագիծ ընդունեց` Հայաստան աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը ժամանակավորապես արգելելու մասին:
Եվ ահա մարդիկ, հավատալով նախկին իշխանություններին, որ ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ն է արգելքը, մեկը վարկով, մյուսը պարտքով աջ ղեկով մեքենա են պատվիրել, գնել: Բայց հիմա այն չեն կարողանում ներկրել Հայաստան, քանի որ նախկին կառավարությունը, կոպիտ ասած, «քցել է» ՀՀ քաղաքացուն:
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։