Ինչ են նշում իրենց ցուցմունքներում մարտի 1-ի գործով հարցաքննության կանչված ՀՔԾ քննիչները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` 2008 թվականի մարտի 1-ի գործով այս օրերին հատուկ քննչական ծառայություն հրավիրված Ներքին զորքերի ծառայողներին ՀՔԾ քննիչները հարցաքննելուց առաջ մեկ արտահայտություն են անում. «Իրավիճակ է փոխվել, եւ պետք է պատմեք ճշմարտությունը»:

«Ժողովուրդ օրաթերթին հարցաքննված ներքին զորքերի սպաների ցուցմունք-մտահոգություններից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ՀՔԾ քննիչները, հարցաքննության հրավիրելով Ներքին զորքերի սպաներին, նրանց նախ հայտնում են, որ իրավիճակ է փոխվել, եւ հիմա պետք է պատմեն այն, ինչ իրականում եղել է: Սպաները իրենց ցուցմունքներում նշել են այն, ինչ դեռեւս տարիներ առաջ գրած իրենց ցուցմունքներում են գրել: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն` ներքին զորքերի սպաներից շատերը քննիչների հարցադրումներին չեն կարողացել պատասխանել` նշելով, որ 10 տարի է անցել, չեն հիշում:

Ամբողջական հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի օրաթերթի վաղվա համարում:




Լրահոս