Ինչու էր Շտետինան այցելել Արցախ. ղարաբաղյան հակամարտության գործընթացի շուրջ ակտիվացում է նկատվում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում ղարաբաղյան հակամարտության գործընթացի շուրջ ակտիվացում է նկատվում: Օրեր առաջ «գրավյալ տարածքներ» ձեւակերպմամբ մեր կողմից ազատագրված տարածքների վերադարձի մասին հայտարարություն հնչեց ՀՀ-ում իր դեսպանի առաքելությունն ավարտող Ռիչադ Միլսի կողմից, որը ոչ միանշանակ ընդունվեց:

Իսկ մյուս կողմից էլ, կարծես թե, ակտիվացում է նկատվում եվրոպական կողմից: Մասնավորապես, մի քանի օր շարունակ Արցախում է եղել եւ անգամ Բակո Սահակյանին հանդիպել Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վերջինս նշեց, թե Արցախ էր այցելել եւս մեկ անգամ մեսսիջ հղելու, որ արցախցիները պետք է ամեն ինչ որոշեն: Նրա խոսքով` պետք է ճանաչվի Արցախի անկախությունը:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 




Լրահոս