Գեղարքունիքի նորանշանակ մարզպետի ունեցվածքը. առանձնատուն, մեքենա եւ երեք հողամաս. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. «Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանը 2018թ. հունիսի տվյալներով որպես անշարժ գույք հայտարարագրել է առանձնատուն եւ երեք հողամաս: Բացի այդ՝ նա հայտարարագրել է նաեւ «MERCEDES– BENZ 240» մակնիշի ավտոմեքենա:

Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայ քում հրապարակված նրա ՝ 2018թ. հայտարարագրից, որը ներկայացրել էր ՀՀ բնապահպանության փոխնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո:

Նրա դրամական միջոցները նույն ժամանակահատվածում կազմել են 1100 000 ՀՀ դրամ եւ 90 000 ՌԴ ռուբլի: Նշված ժամանակահատվածում Գնել Սանոսյանի եկամուտները գոյացել են աշխատավարձից՝ կազմելով 41 650 ՀՀ դրամ:

Հավելենք, որ Գնել Սանոսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: ՀՀ բնապահպանության փոխնախարարի պաշտոնում էր նշանակվել այս տարվա մայիսին: ՀՀ կառավարության որոշմամբ, Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետ է նշանակվել հոկտեմբերի 9–ին, այն բանից հետո, երբ աշխատանքից ազատվեց ՀՅԴ՞ական մարզպետ Իշխան Սաղաթելյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս