Գառնիկ Խչեյան (Հեբո) ծնվ.1956 հոկտեմբերի 18-ին Վարդենիս քաղաքում: Եղել է Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից: 1988թ. Փետրվարին Բաքվի, Սումգայիթի հայերի ջարդի դեպքերից կազմավորել է ջոկատ և մասնակցել է Վարդենիսի ինքնապաշպանությանը: 1989թ վիրավորվել է ինքնաշեն նռնակից, բայց դեռ լիովին չկազդուրված` վերադառնալով ջոկատ` շարունակում էր իր ակտիվ մասնակցությունը: 1990 թ.միանալով Լեոնիդ Ազգալդյանի ազատագրական բանակին, մասնակցել և ուսումնառազական վարժանքներով ավելի է բարձրացնել ջոկատի մարտունակությունը:
1991թ մասնակցել է Նոյեմբերյանի Ոսկեպար, Բաղանիս գյուղերի ինքնապաշպանական մարտերին: 1992թ Սահմանապահ զորքերի կազմավորման ժամանակ եղել է Զոդի ուղեկալի հրամանատար: 1993թ գարնանը Քարվաճառի (Քելբաջարի) օպերացիայի ժամանակ եղել է Հյուսիս-Արևմտյան ճակատի հրամանատար: 1994թ հունվար-փետրվար ամիսներին մասնակցել է օմարի լեռնանցքի գրավման թեժ մարտերին: 1994-1995թ նշանակվել է այլ զորամասի հրաման. առաջին տեղակալ: 1995թ պաշտպանության նախարարի հրամանով ավ.լեյտենանտից ստացել է մայորի կոչում: 1998թ-ից ծանր հիվանդության պատճառով դժվարացավ շարունակել ծառայությունը իր հայրենիքի համար:
Կյանքից հեռացավ 2014թ օգոստոսի 30 թողնելով կնոջը և երեք երեխաներին։