ՀՀ նախագահ Արմեն Սարսգսյանի հրամանագրով Լիլիթ Երեմյանը նշանակվել է ՀՀ նածխագահի օգնական:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաեւ Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը.
Լիլիթ Երեմյանին նշանակել Հանրապետության նախագահի օգնական»,-ասված է հրամանագրում: