Այս յուրահատուկ պտուղն աչքի է ընկնում ոչ միայն ախորժալի միջուկով, որը նույնիսկ ավելի քաղցր է, քան նարնջինը:
Մանդարինի կեղևը
1. Դիսբակտերիոզի և մարսողության հետ կապված այլ պրոբլեմների ժամանակ
Չորացնել մանդարինի կեղևը: Մանրացնել սրճաղացով: 1 թ/գ ավելացնել սիրած ճաշատեսակի մեջ: Փորձեք նաև սուրճ պատրաստել:
2. Բրոնխաբորբի ժամանակ
2 ճ/գ չոր կեղևի վրա լցնել 1.5 բաժակ եռացրած ջուր: Այդ խառնուրդը 5 րոպե դնել թույլ կրակի վրա և թողնել, որպեսզի այն թրմվի 1 ժամվա ընթացքում: Այդ թուրմն օգտագործել տաքացրած վիճակում, կես բաժակ՝ օրը 3 անգամ:
3. Չոր հազի ժամանակ
2 ճ/գ չոր կեղևի վրա լցնել մեկ բաժակ օղի և թրմել 1 շաբաթ, մութ վայրում:
Օրը 3 անգամ ճաշից առաջ օգտագործել թուրմի 20 կաթիլ՝ լուծելով այն ջրում:
4. Մրսածության ժամանակ
Ինհալացիա անել՝ մանդարինի կեղևի վրա եռացրած ջուր լցնելով: Շնորհիվ ֆիտոնցիդների հատկությունների՝ մանդարինի գոլորշին արագ կոչնչացնի ինֆեկցիան:
5. Ոտնաթաթերի սնկային հիվանդության ժամանակ
Բավարար է օրը 2 անգամ մանդարինի կեղևով մերսել ոտքի եղունգները և մատները, և սունկը կվերանա:
6. Անքնության և հոգնածության ժամանակ
Թարմ կեղևը դնել տոպրակի մեջ և շնչել բույրը 15 րոպե: Ցիտրուսի բույրը և եթերային յուղերը կօգնեն հաղթահարել հոգնածությունը, հանել նյարդային սթրեսը, թուլանալ և արագ քնել:
7. Բարձր ճնշման և առիթմիայի ժամանակ
1 բաժակ թարմ կեղևի վրա լցնել 3 բաժակ եռացրած ջուր: Հասցնել եռման, հետո թրմել 1 ժամ: Մանդարինի թուրմով տաք լոգանք ընդունել քնելուց մեկ ժամ առաջ: Բուժական ազդեցության համար բավարար է 15 րոպեն: