Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում են ՀՀԿ մամուլի ծառայությունից:
Նիստին քննարկվեց Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, անդրադարձ կատարվեց Կառավարության կողմից Ազգային Ժողով ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծին, շոշափվեցին սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր։