«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` փորձաքննությամբ ապացուցվել է, որ Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի գործով հրապարակված ձայնագրության մեջ խոսող անձը Դոն Պիպոն չէ, թեեւ նա մեղադրվում է մարդկանց երկար անազատության մեջ պահելու համար: Ինչպես հայտնի է, 2018 հունիսի 16-ին Էջմիածնում ԱԱԾ աշխատակիցները ձերբակալեցին քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին:
Նրան մեղադրանք առաջադրվեց 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը) նախատեսված հանցագործություն կատարելու համար: Եվ նրան ձերբակալելուց հետո էլ հիշյալ ձայնագրությունը հրապարակվեց: Այսպիսով, շուրջ 3 ամիս մնալով կալանքի տակ` սեպտեմբերի 20-ին Արթուր Ասատրյանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: Ու հիմա էլ մեկ այլ խնդրի առաջ է կանգնել. Հռոմի 2 պապերի հետ անձնական հարաբերություններ ունեցողի անձնագիրը չեն տալիս մինչեւ քննության ավարտը:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: