Հայկ Մարությանը կազատվի՞ Տարոն Մարգարյանի կադրերից. Կամո Արեյանի հետ կապված այլ ծրագրեր ունի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը մտադիր է իր կողքին պահել Երեւանի քաղաքապետարանի «պատմական նմուշ» Կամո Արեյանին: Ասել է թե` Մարությանն առայժմ չի շտապում ազատվել Տարոն Մարգարյանի հնագույն կադրերից: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` նորընտիր քաղաքապետը որոշել է Արեյանին պահել որպես ինֆորմացիայի աղբյուր: Քանի որ փոխքաղաքապետը երկար տարիներ աշխատել է քաղաքապետարանում, հետեւաբար տեղյակ է ամեն մանրուքից:

Այս հարցի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցեցին, որ այս պահին պաշտոնական նման տեղեկություն չկա: Նկատենք, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի կառուցվածքում բացակայում է Կամո Արեյանի կենսագրությունը:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս