1 տարի մեկ ամիս է անցել , երբ 2017թ. սեպտեմբերին 11-ին Երեւանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցան կրակոցներ, որի գործով հիմնական մեղադրյալներին ավելի ուշ իրավապահները հայտնաբերեցին Վրաստանում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները տեւական ժամանակ է` պայքար են տանում նրանց Հայաստան վերադարձնելու համար, սակայն առայժմ փորձերն ապարդյուն են:
Հիշեցնենք, որ ալավերդցի քրեական հեղինակություններ Ալբերտ Բլբուլյանը եւ Արմեն Կարադավիդովը, որ մեղադրվում են ալավերդցի մեկ այլ քրեական հեղինակության` Վահագն Աբգարյանի ընկերոջ սպանության եւ Վահագնի սպանության փորձի մեջ, դեպքից հետո փախել էին Վրաստան, որտեղ եւ հայտնաբերվել են:
Այս գործով այժմ դատարանի առաջ է կանգնել միայն Ռաֆայել Խաչատրյանը, որի դատական նիստերը չեն կայանում, քանի որ մեղադրյալը ի վիճակի չէ դատարան ներկայանալ: Ուստի չի բացառվում` առողջական վիճակը հիմք ընդունվի, եւ դատական նիստերի քննությունը որոշ ժամանակով կասեցվի: