Երևանի քաղաքապետի տեղակալ չեմ նշանակվելու ու ավելին՝ ավագանու անդամի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել. Վահագն Հովակիմյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վահագն Հովակիմյանը անդրադարձել է մամուլում շրջանառվող այն լուրերին, թե ինքը Երևանի փոխքաղաքապետ է նշանակվելու:

«Հարգելի ընկերներ (և ոչ միայն) Լրագրող գործընկերներիս նոր զանգերը կանխելու համար տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետի տեղակալ չեմ նշանակվելու։ Ավելին, դեռևս հոկտեմբերի 17-ին ավագանու անդամի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել։

Ներկայումս իմ գործընկերների հետ պատրաստվում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին, որպեսզի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների պես խորհրդարանական ընտրությունները ևս լինեն ազատ, արդար և թափանցիկ»,- գրել է նա:




Լրահոս