
«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը մտադիր է իր կողքին պահել Երեւանի քաղաքապետարանի «պատմական նմուշ» Կամո Արեյանին: Ասել է թե` Մարությանն առայժմ չի շտապում ազատվել Տարոն Մարգարյանի հնագույն կադրերից: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` նորընտիր քաղաքապետը որոշել է Արեյանին պահել որպես ինֆորմացիայի աղբյուր: Քանի որ փոխքաղաքապետը երկար տարիներ աշխատել է քաղաքապետարանում, հետեւաբար տեղյակ է ամեն մանրուքից:
Ի դեպ Կամո Արեյանը փոխքաղաքապետի պաշտոնից ազատվել է դեռևս երոկւշաբթի օր:
ArmLur.am-ի տեղեկություններով` Կամո Արեյանին առաջարկվել է քաղաքապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը: