Վերջերս Financial Times պարբերականին տված իր հարցազրույցում Մալբորոյի արտադրողը նշել է, որ հանրային առողջապահության պահմանման նպատակով քաղաքական գործիչները պետք է նվազեցված ռիսկով այլընտրանքները գերադասենայրվող սիգարետին, ինչպես իրենք ընդվզում են պահպանակների դեմ ուղղված արշավներին։
Շուկայական կապիտալիզացիայով աշխարհի ամենամեծ ծխախոտ արտադրող կազմակերպության՝ Ֆիլիպ Մորրիսի գլխավոր տնօրեն Անդրե Կալանցոպուլոսը նշել է, որնիկոտինի մատակարարման էլեկտրոնային սարքերի վերաբերյալ բանավեճը նման է ՄԻԱՎ-ի կանխման նպատակով սեռական հարաբերություններից ձեռնպահ մնալուկոչերին։
«Եթե դուք պնդում եք, որ այս արտադրատեսակները չպետք է թույլատրվեն, քանի որ նրանք անկանխատեսելի հետևանքներ ունեն, ապա ստացվում է, որ ծխողներին մնում է կամ ծխելը ընդհանրապես թողնելը (իսկ մենք գիտենք, որ շատերը այդպես չեն վարվի), կամ էլ ծխելը շարունակելը», – ասել է նա Financial Times-ին:
«Երբեմն ինձ մոտ տպավորություն է, որ այստեղ առկա է այն նույն բանավեճը, որ երբևէ եղել է ՄԻԱՎ-ի դեպքում: Արդյո՞ք մարդիկ պետք է պաշտպանված լինեն, թե՞ ոչ: Արդյո՞ք պետք է թույլատրել պահպանակների օգտագործումը, թե՞ ոչ։ Որոշ մարդիկ պնդում են, որ ձեռնպահ մնալն է միակ տարբերակը։ Դա, իմ կարծիքով, մի փոքր դեմ է մարդկային բնույթին»:
Պարոն Կալանցոպուլոսի մեկնաբանությունները արվում են ծխախոտային ընկերությունների համար կարևոր մի ժամանակաշրջանում: Այնպիսի արտադրատեսակները, ինչպիսին է էլեկտրոնային սիգարետը, ծխախոտային արդյունաբերության ապագան են։ Միևնույն ժամանակ, որոշ օպոնենտներպնդում են, որ նոր արտադրատեսակներըկարող են գրավիչ լինել երիտասարդների համար: Ամբողջ աշխարհում կարգավորումները տարբեր են։
Ֆիլիպ Մորրիսի ղեկավարն այս հարցազրույցը տվել է ընկերության՝ Հարավային Կորեայի կառավարության դեմ հայտ ներկայացնելուց մի քանի օր առաջ։ Հայտի շրջանակներում Ֆիլիպ Մորրիսը Հարավային Կորեայի կառավարությունից պահանջել է հասարակության համար հասանելի դարձնել էլեկտրոնային սիգարետի վերաբերյալ իրենց կատարած հետազոտության արդյունքները։ Հիշեցնենք, որ հունիսին Հարավային Կորեայի Սննդամթերքի և դեղորայքի վարչությունը հայտարարել էր, որ թութունի տաքացման համակարգերում հայտնաբերվել են քաղցկեղածին 5 նյութեր:
Ֆիլիպ Մորրիսը, որի սիգարետային բրենդերից են Մալբորոն և Պարլամենտը, ծխախոտի շուկայում՝ հատկապես Ճապոնիայում, հաջողության է հասել թութունի տաքացման իր IQOS ապրանքատեսակով։ Ընկերությունը այլ երկրներում նույնպես հորդորում է քաղաքական գործիչներին պրոդուկտի համար կանաչ լույս ապահովել։ ԱՄՆ կարգավորող մարմիններն արդեն իսկ ծանր ու թեթև են անում այդ հարցի շուրջ։
Էլեկտրոնային սիգարետը նիկոտինային հեղուկը վերածում է գոլորշու, իսկ IQOS-ն աշխատում է այլ կերպ: Այն պարունակում է փոքր էլեկտրական տաքացնող սայր, որը տաքացնում է ծխախոտային գլանակը՝ չհասցնելով այն այրման ջերմաստիճանի։ Ֆիլիպ Մորրիսը նշում է․ համաձայն կլինիկական հետազոտությունների, օգտագործողները ենթարկվում են առնվազն 90 տոկոս ավելի քիչ վնասակար նյութերի ազդեցության, քան այրվող սիգարետ ծխողները, միևնույն ժամանակ ընդունելով, որ IQOS- ը զերծ չէ ռիսկերից:
Պարոն Կալանցոպուլոսը հայտարարել է, որ ԱՄՆ-ում IQOS-ը վաճառելու համար հաստատումը կարող է ստացվել «ամեն պահի», այնուամենայնիվ, ավելի երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի արտադրատեսակը ԱՄՆ-ում ճանաչվիավելի անվտանգ, քան այրվող սիգարետը:
Ընդունելով, որ ծխախոտի արդյունաբերությունը վստահելիության հետ կապված «անհերքելի» խնդիրներ է ունեցել, պարոն Կալանցոպուլօսը ավելացրեց. «Ես մարդկանց չեմ խնդրում հավատալ ծխախոտային արդյունաբերությանը: Ես խնդրում եմ մարդկանց նայել, թե ինչ ենք մենք անում: Գիտությունը շատ թափանցիկ է»։
Ի վերջո, Ֆիլիպ Մորրիսի գլխավոր տնօրենը նշել է․ «Ցանկացած բանավեճում պետք է դիտարկել ոչ թե զուտ գաղափարախոսությունը, այլ ծխողների շահերը»:
Նիկոտին մատակարարելուց բացի, IQOS-ը թութունի համ ունի՝ չնայած պարոն Կալանդզոպուլոսը նշեց, որ այն չի կարող ծխողի համար լինել նույնը, ինչ այրվող սիգարետը:
Քաղաքական գործիչները ու փորձագետները ամբողջ աշխարհում քննարկում են՝ արդյոք նվազեցված ռիսկով ապրանքների առողջապահական օգուտները գերակշռում են նոր սերնդի սպառողներին նիկոտին փորձելու գայթակղության վտանգը։
Մոտ 35 տարիների ընթացքում ծխող ու ներկայումս IQOS-ի անցում կատարած գլխավոր տնօրենը ասաց, որ երիտասարդները հետաքրքրված չեն IQOS-ով, մասնավորապես այն պատճառով, որ այնթութուն պարունակող սարք է:
Անդրե Կալանցոպուլոսի դեռահաս երեխաներից և ոչ մեկը չի ծխում: «Իմ տեսակետը այս հարցում միշտ նույնն է եղել․ նրանք չպետք է ծխեն: Այնուամենայնիվ, եթե մի օր նրանք ծխեին, ես կհորդորեի օգտագործել այս արտադրանքները՝ այրվող սիգարետի փոխարեն»։